ԵՎՐՈԴՐԱՄԱ 2025 / 2026 ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ
Եվրոդրաման (Eurodram) թատերական թարգմանության եվրոպական ցանցը, հրավիրում է ներկայացնել ժամանակակից բնօրինակ պիեսներ, որոնք կուսումնասիրվեն ցանցի յուրաքանչյուր լեզվի համապատասխան հանձնաժողովի կողմից։
2026 թ․-ին, Եվրոդրամայի յուրաքանչյուր հանձնաժողով կընտրի երեք ժամանակակից բնօրինակ պիես, որոնք կառաջարկվեն թարգմանության համար։
Կանոններ
- Հնարավոր է ներկայացնել ժամանակակից եվրոպական բնօրինակ պիեսներ, որոնք գրվել են Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Միջերկրածովյան տարածաշրջանի լեզուներով։
- 2025 / 2026 թվականների համար լեզուներն են՝ ալբաներեն, ադրբեջաներեն, արաբերեն, հայերեն, բելառուսերեն, բուլղարերեն, կատալաներեն, չեխերեն, անգլերեն, էստոներեն, ֆիններեն, ֆրանսերեն, վրացերեն, գերմաներեն, հունարեն, ղազախերեն, հունգարերեն, իսլանդերեն, իտալերեն, քրդերեն, մակեդոներեն, նորվեգերեն, լեհերեն, պորտուգալերեն, ռումիներեն, ռուսերեն, սլովեներեն, թուրքերեն և ուկրաիներեն։
- Ցավոք, չեն կարող ընդունվել այն պիեսները, որոնք գրված են եվրոպական ծագում ունեցող, բայց Եվրոպայից դուրս ձևավորված լեզուներով (օրինակ՝ ամերիկյան անգլերեն կամ լատինաամերիկյան իսպաներեն)։
- Հեղինակի բնակության վայրը կամ քաղաքացիությունը հաշվի չեն առնվում։
- Պիեսները պետք է ներկայացվեն հեղինակների կամ նրանց գործակալների կողմից։
- Ներկայացումները պետք է արվեն յուրաքանչյուր հանձնաժողովի ընդունման կարգի համաձայն, որը կարող է տարբեր լինել։ Խնդրում ենք ծանոթանալ մանրամասներին՝ http://eurodram.org/calls հասցեով։
- Պիեսների ներկայացման վերջնաժամկետը 2025 թվականի դեկտեմբերի 21-ն է, եթե տվյալ հանձնաժողովը չի նշում այլ ժամկետ։
- Բոլոր հանձնաժողովների ընտրության արդյունքները կհրապարակվեն 2026 թվականի մարտի 21-ին՝ Eurodram-ի կայքում՝ http://eurodram.org/selections։
- Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել համապատասխան հանձնաժողովի համակարգողի հետ՝ http://eurodram.org/contact/։
Եվրոդրաման թատերական թարգմանության եվրոպական ցանց է, որը միավորում է շուրջ 300 անդամ՝ մոտ 30 հանձնաժողովներում։
Այն նպատակ ունի խթանել նոր հեղինակների թարգմանությունը Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից և Միջերկրածովյան տարածաշրջանից՝ դրանք հասանելի դարձնելով թե՛ թատերական մասնագետներին, թե՛ հանդիսատեսին՝ անկախության, հավասարության և լեզվական բազմազանության ոգով։